
Օրենբուրգի մարզում ձերբակալել են գործարարի ու նրա որդու սպանության կասկածյալներին

Օրենբուրգի մարզում ձերբակալել են երեք անձի, ովքեր կասկածվում են գործարարի ու նրա մանկահասակ որդու սպանության մեջ՝ բազմաթիվ վնասվածքներով նրանց մարմինները հայտնաբերվել էին մեքենայի մեջ: Ըստ gazeta.ru-ի, այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ՔԿ կայքում:
Նշվում է, որ այս տարվա հունվարի 17-ին Օրենբուրգի Կարագանդինսկի փողոցի բնակելի տների բակում Toyota մեքենայի սրահում հայտնաբերվել էին 35-ամյա ձեռնարկատիրոջ և նրա 7-ամյա որդու մարմինները՝ դանակի բազմաթիվ վնասվածքներով:
«Գրագետ ծրագրված քննչական գործողությունների ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվել է պարզել ու ձերբակալել դաժան սպանությունը կատարելու մեջ երեք կասկածվողներին: Նրանք Օրենբուրգի մարզի Աբդուլինսկի շրջանի 1978, 1975 և 1972թթ. ծնված բնակիչներ են»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Ներկայումս քննիչները շարունակում են պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները: