
«Այս խաղում մեզ պակասեց տղամարդկությունը». Բոնուչին՝ «Արսենալի» հետ խաղի մասին

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» կարողացավ հաղթել իտալական «Միլանին» (0:2):
Խաղավարտին «Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է իր թիմի խաղը՝ նշելով, որ պարտության մեջ մեղավոր են իրենք, քանի որ թույլ տվեցին մի շարք սխալներ: Ըստ Բոնուչիի՝ առաջին խաղակեսն իսկական ձախողում էր իտալական թիմի համար: Բանուչիի խոսքով՝ պատասխան խաղում ամեն ինչ հնարավոր է, և իրենք կանեն ամեն բան հաղթելու համար:
«Երկրորդ կեսում մենք կարողացանք բարելավել մեր խաղը: Այս խաղում մեզ պակասեց տղամարդկությունը»,- նշել է Բոնուչին:
Սիրարփի Աղաբաբյան