Նեյմարը փոշմանել է. ի՞նչ կորոշեն Բարսելոնայում
Ֆրանսիական ՊՍԺ-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: ՊՍԺ-ին չօգնեցին անգամ շատ թանկարժեք տրանսֆերները:
Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը, ով չէր մասնակցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչին վնասվածքի պատճառով, շատ զայրացած է թիմի գրանցած արդյունքներով, և որոշել է, որքան հնարավոր է՝ շուտ վերադառնալ «Բարսելոնա»:
Ըստ Mundo Deportivo-ի՝ բրազիլացի ֆուտբոլիստն արդեն իսկ դիմել է կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը հասկացել է, որ անգամ շատ մեծ աշխատավարձով և թիմում առաջատարը լինելու նախապայմանով, միևնույն է, չի կարող դուրս գալ Լիոնել Մեսսիի ստվերից:
«Բարսելոնայի» ղեկավարությունը, սակայն, չի շտապում վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին: Նեյմարին փոխարինելու համար կատալոնացիները գնել են Կոուտինիոյին և Դեմբելեին: Եթե կապտանռնագույնները ցանկանան վերադարձնել Նեյմարին, ապա պետք է վճարեն 222 միլիոն եվրո և ավելին:
Նշենք նաև, որ կատալոնական ակումբի երկրպագուների մեծ մասը ևս չի ցանկանում տեսնել Նեյմարի վերադարձը՝ համարելով նրան դավաճան:
Սիրարփի Աղաբաբյան