
Կոնտեն կարող է մնալ «Չելսիում» միայն մեկ պայմանով

Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է մնալ իր պաշտոնում, եթե կատարի մեկ պայման:
Ընթացիկ մրցաշրջանում մի շարք անհաջողություններից հետո մամուլում հայտնվեց տեղեկություն իտալացու հնարավոր հեռացման մասին, սակայն լոնդոնյան ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է թողնել Կոնտեին, եթե վերջինս դադարի խոսել տրանսֆերների մասին:
Ավելի վաղ «կապույտների» մարզիչը բազմիցս ասել է, որ իրեն դժվար է մրցակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը տիրապետում է ավելի հզոր ֆինանսական միջոցների:
Ակումբի ղեկավարությունը համարում է, որ նման արտահայտությունները բացասաբար են ազդում «Չելսիի» իմիջի վրա: Պարբերականը նշում է, որ 2016 թվականին Կոնտեի թիմ գնալուց հետո Աբրամովիչը տրանսֆերների վրա արդեն ծախսել է 180 մլն ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը