
Պոգբայի և մյուս խաղացողների հետ կոնֆլիկտներում «Մանչեսթեր Յունայթեդը» կաջակցի Մոուրինիոյին

Դժգոհները կվաճառվեն: Պոլ Պոգբան և «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս ֆուտբոլիստները, ավելի լավ է՝ չփչացնեն հարաբերությունները Ժոզե Մոուրինիոյի հետ: Ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդը ամբողջությամբ ընդունում է Յուրահատուկի աշխատանքի մեթոդները և կոնֆլիկտների դեպքում կլինի գլխավոր մարզչի կողքին:
Իր դիրքորոշման մասին Վուդվորդն արդեն հաղորդել է թիմին: Ինչպես հաղորդում է The Independent-ը, դժգոհ ֆուտբոլիստները կհանվեն տրանսֆերի: Մոուրինիոն ինքն արդեն լուրջ փոփոխություններ է պլանավորել հաջորդ մրցաշրջանի համար: Ժոզեն թիմին օրինակ է բերում Նեմանյա Մատիչին և ամռանն ուզում է գտնել խաղացողներ, որոնք նման կլինեն սերբին իրենց պատասխանատվության զգացումով և դիսցիպլինայով:
Փետրվարին շշուկներ էին պտտվում Մոուրինիոյի և Պոգբայի միջև կոնֆլիկտի մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ ամենաթանկ ֆուտբոլիստը մի քանի խաղ սկսեց պահեստայինների նստարանին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը