Լուրջ կոնֆլիկտ է հասունանում. Մարտուն Գրիգորյանը տագնապած է՝ իր գործին «խփում են». «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. Նախօրեին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի կողմից շահագործման հանձնված Երևան-Գյումրի արագընթացը կարող է լուրջ կոնֆլիկտի պատճառ դառնալ Երևան-Գյումրի միջքաղաքային երթուղին շահագործող ընկերության և ՀԿԵ-ի միջև։ Բանն այն է, որ ՀԿԵ-ն այս չորս օրվա ընթացքում ուղևորափոխադրումն իրականացնում է անվճար։
Բացի այդ, մեզ հասած տեղեկություններով, ՀԿԵ-ն քննարկում է շաբաթվա երեք օրվա փոխադրումներից մեկ օրը ևս անվճար դարձնել, ինչն ուղղակիորեն հարվածելու է Երևան-Գյումրի երթուղին շահագործող ընկերությանը։ Հայտնի է, որ այդ երթուղին շահագործում է «Տրանս-Ակնթարթ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին։ Վերջինս, ըստ տեղեկությունների, ներկայումս բանակցում է, ելքեր է փնտրում, որպեսզի իր գործին չխփեն, և ոչ մի դեպքում անվճար փոխադրում չիրականացվի»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: