Ինչո՞ւ ԲՀԿ-ն իշխանությանն այլընտրանք չի ներկայացնում՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելով. պարզաբանում է Իվետա Տոնոյանը

Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ՀՀ 14 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որոնցից 12-ում առաջադրվել են մեկական թեկնածուներ՝ առանց այլընտրանքի:

168.am-ը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ «Բարգավաճ Հայաստանն» այս ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցում և իշխանության թեկնածուներին այլընտրանք չեն ներկայացնում:

Ի պատասխան՝ Ի. Տոնոյանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես դեմ է եղել որևէ տեսակի ընտրությունների ժամանակ պարզապես առաջադրվել կամ ընտրություններին մասնակցել զուտ մասնակցության համար.

«Այդ դեպքը ևս բացառություն չէր: Իհարկե, ուսումնասիրվել են բոլոր այն համայնքները, որտեղ առաջիկայում ընտրություններ են սպասվելու: Առաջադրել թեկնածու, որը հաղթելու 100 տոկոսանոց շանսեր չի ունենալու, ինքնանպատակ որևէ թեկնածություն երբեք չի առաջադրվել մեր կողմից: Այս դեպքում ևս մեր սկզբունքը դա է եղել, և բացառապես այդ սկզբունքով ենք առաջնորդվել»:

 

Տեսանյութեր

Լրահոս