
Պոչետինոն և Կոնտեն ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներն են

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ՝ Մաուրիսիո Պոչետինոն հանդիսանում է ՊՍԺ-ի մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն, որը կազատվի իսպանացի մասնագետ Ունայի Էմերիին հեռացնելուց հետո:
Ըստ պարբերականի տեղեկության՝ Էմերիի օրերը ՊՍԺ-ում հաշված են այն բանից հետո, երբ թիմը չկարողացավ անցնել «Ռեալից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում: Հիմա փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին նոր մարզիչ է փնտրում թիմի համար:
ՊՍԺ-ն դիտարկում է Պոչետինոյի և «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի թեկնածությունները, ով պատրաստվում է հեռանալ լոնդոնյան ակումբից մրցաշրջանի ավարտից հետո: Ընդ որում, նշվում է, որ Պոչետինոն հանդիսանում է առաջնային՝ հարձակողական ֆուտբոլ խաղալու պատճառով:
Ավելի վաղ մամուլում հաղորդվել էր, որ Ալ-Խելաիֆին ցանկանում է, որպեսզի փարիզյան ակումբը գլխավորի «Ռեալի» ներկայիս մարզիչ Զինեդին Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը