
«Ինձ թվում է՝ Կոնտեն այլևս չի ուզում աշխատել «Չելսիում»». «Չելսիի» նախկին խաղացող, դերասան Վիննի Ջոնս

«Կապույտների» վատ խաղի գաղտնիքը բացահայտված է: «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, դերասան Վիննի Ջոնսը վստահ է, որ Անտոնիո Կոնտեն չի մնա «Սթեմֆորդ Բրիջում» ևս մեկ մրցաշրջան:
««Չելսիի» խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ տհաճ էր դիտելը: Բայց եթե «Չելսին» հանկարծ ոչ-ոքի պոկեր և վերցներ 1 միավոր, այսօր այդ մասին այլ կերպ կխոսեին: Ինձ թվում է՝ Կոնտեն այլևս չի ուզում աշխատել «Չելսիում»: Ինձ թվում է, որ Կոնտեն էլ գիտի, որ հեռանում է: Եվ խաղացողներն էլ գիտեն, որ նա գնում է: Դրա համար էլ նրանք մտածում են. «Լավ, հաջորդ մրցաշրջանում կվերակառուցվենք»: Նրանց մեջ հիմա հանդերձարանում չկան Ֆրենկ Լեմպարդի և Ջոն Թերրիի նման խաղացողներ»,- ասել է Ջոնսը talkSPORT-ին:
Կոնտեն «Չելսիի» հետ հաղթեց նախորդ մրցաշրջանը, իսկ մեկ տարի անց ռիսկ է անում նույնիսկ չհայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում:
Վիննի Ջոնսը հանդես է եկել «կապույտների» կազմում 1991-92թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը