Բեյլը դժգոհ է ռոտացիայի խաղացողի կարգավիճակից, «Ռեալը» կվաճառի նրան ամռանը
Գարեթը կարող է վերադառնալ Անգլիա: «Ռեալի» վալիացի հարձակվող Գարեթ Բեյլը հանձնարարություն է տվել գործակալ Ջոնաթան Բարնեթին՝ նոր ակումբ փնտրել: Բրիտանացին դժգոհ է խաղաժամանակի ոչ մեծ քանակից, որը նա ստանում է Մադրիդում և տրամադրված է տրանսֆերի:
Գարեթը վերջնականապես համոզվեց, որ չունի ապագա Մադրիդում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում: Առաջին խաղում նա փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին, պատասխան խաղում նա դաշտում հայտնվեց եզրափակիչ սուլիչից 25 րոպե առաջ: Ինչպես հաղորդում է El Confidencial-ը, ակումբը պատրաստ է բաց թողնել Գարեթին 100 մլն եվրոյի դիմաց, այն նույն գումարի, ինչքանով 5 տարի առաջ գնել են նրան «Տոտենհեմից»: Կիսապաշտպանի նկատմամբ հավակնություններ ունեն «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը