
Յոահիմ Լյովը «Արսենալի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է գլխավորել «Արսենալը»: Ինչպես հաղորդում է ESPN-ը, Յոահիմ Լյովը «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է:
Ամենայն հավանականությամբ, Արսեն Վենգերը կհեռանա «Արսենալից» այս ամառ: Դրա հավանականությունն ամեն օր միայն աճում է: «Զինագործները» սկսել են դիտարկել 68-ամյա մասնագետի հնարավոր փոխարինումը:
Լյովը կապված է Գերմանիայի հավաքականի հետ պայմանագրով, որը նախատեսված է մինչև Եվրո-2020-ի ավարտը: Չնայած դրան, «Արսենալը» դիտարկում է նրան՝ որպես առաջնահերթ թեկնածու: Հավանական է՝ շուտով «Արսենալի» ղեկավարությունը բանակցություններ կվարի 58-ամյա մարզչի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը