
Իսրայելը Թուրքիայի հետ շարունակում է բանակցել ԵՄ-ին գազի մատակարարման շուրջ

Եվրամիությանը եւ Թուրքիային գազի մատակարարումների համար գազատարի կառուցման շուրջը Թուրքիայի հետ Իսրայելի բանակցությունները շարունակվում են, վերջնական համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ: Այդ մասին հայտնել է Իսրայելի Էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը:
2017 թվականի հուլիսին Շտայնիցը հայտնել էր, որ Իսրայելը եւ Թուրքիան որոշում են ընդունել Իսրայելի եւ Թուրքիայի կողմից գազատարի կառուցման միջկառավարական համաձայնագրի կնքման վերաբերյալ: Շտայնիցը նաեւ հայտնել էր, որ Իսրայելն ինտենսիվ բանակցություններ է վարում երկու գազատարների կառուցման շուրջը՝ դեպի Թուրքիա եւ այնուհետեւ Եվրոպա, իսկ մյուսը՝ Հարավային Կիպրոսի եւ Հունաստանի տարածքով՝ Իտալիա:
«Մենք տակավին համաձայնություն չունենք Թուրքիայի հետ, Իսրայելից Թուրքիա խողովակաշար դեռեւս չկա, այս հարցի շուրջը բանակցությունները դեռ ընթանում են»,- ասել է Շտայնիցը CERAWeek խորհրդաժողովում ունեցած ելույթի ընթացքում:
«Քննարկումներն առայժմ անցնում են շատ բարեկամական մթնոլորտում»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: