Բաժիններ՝

Զիգմար Գաբրիելը չի գլխավորի ԱԳՆ-ն Գերմանիայի նոր կառավարությունում

Գերմանիայի գործող արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը չի ընդգրկվի երկրի նոր կառավարության կազմում: Այդ մասին նա մարտի 8-ին գրել է Twitter-ում:

«Անդրեա Նալեսը ( ԳՍԴԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավարը) եւ Օլաֆ Շոլցը (կուսակցության ղեկավարի պաշտոնակատարը) այսօր ինձ ծանուցեցին, որ ես չեմ ընդգրկվելու ապագա ֆեդերալ կառավարության կազմում»,- նշել է քաղաքական գործիչը:

Ընդսմին արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը պատվիրակում էիր ներկայացուցչին: Թե այդ կուսակցությունից ում բաժին կհասնեն նախարարական պորտֆելները, պաշտոնապես հայտնի կդառնա մարտի 9-ին:

Ներկայում որպես գերմանական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդ է նշվում արդարադատության գործող նախարար Հայկո Մաասը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031