Իվետա Տոնոյանը՝ «Ծառուկյան» դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին

Այս օրերին մամուլում պարբերաբար գրվում է այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին կողմ քվեարկելուց հետո նաև որոշում ունի կողմ քվեարկել վարչապետի հնարավոր թեկնածու Սերժ Սարգսյանին:

168.am-ը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց՝ իրենց դաշինքում նման քննարկում, որոշում կա՞:

Ի պատասխան՝ Ի Տոնոյանն ասաց. «Այս պահի դրությամբ այդ հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ տա: Քանի որ ես լուրջ քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ, երբ կլինի մեր քաղաքական թիմի դիրքորոշումը, այն ժամանակ ես պաշտոնապես կխոսեմ այդ մասին»:

Տեսանյութեր

Լրահոս