Բաժիններ՝

Կուբայի իշխանությունները երկրից արտաքսել են Կոլումբիայի և Բոլիվիայի նախկին ղեկավարներին

Կուբայի իշխանությունները մարտի 7-ին երկրի տարածք մուտքի հարցում մերժել են Կուլումբիայի նախկին նախագահ Անդրես Պաստրանային եւ Բոլիվիայի նախկին ղեկավար Խորխե Կիրոգային, որոնք «կապված են հակակուբայական սադրանքի հետ»: Այդ մասին հայտնել է տեղական Prensa Latina գործակալությունը:

Նշվում է, որ Հարավային Ամերիկայի երկու երկրների նախկին ղեկավարները «կրկին նստեցվել են ինքնաթիռ» Խոսե Մարտիի անվան միջազգային օդանավակայան ժամանելուց հետո: Նրանք Հավանա էին ժամանել հակահեղափոխական խմբերի կողմից շնորհվող մրցանակներն ստանալու համար:

Պաստրանան եւ Կիրոգան պլանավորել էին մրցանակների հանձնման արարողությանը մասնակցել «Հանուն դեմոկրատիայի երիտասարդության լատինամերիկյան ցանց» կազմակերպությունից, որը ֆինանսավորվում է Եվրոպայում եւ Մայամիում կուբայական հակահեղափոխության անդամների կողմից: Այս կազմակերպությունը գլխավորում է Ռոսա Մարիա Պայան՝ կուբացի այլախոհ Օսվալդո Պայայի դուստրը: Այլախոհը 2012 թվականին զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս