
Ֆրանսիայի ԱԳ նախարարը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրենը հայտարարել է, որ դուրս է գալիս Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից: Այս մասին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է CNews-ին տված հարցազրույցում:
«Ես դուրս եմ գալիս Սոցիալիստական կուսակցությունից»,- նշել է Լը Դրենը՝ հավելելով, որ իրեն այդ որոշումը հեշտ չի տրվել, քանի որ 44 տարի եղել է այդ կուսակցության անդամ:
Այս ամսվա ընթացքում Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը կանցկացնի առաջին քարտուղարի ընտրություններ: Կուսակցությունը հիմնվել է 1969թ. Ֆրանսուա Միտերանի և Ալեն Սավարիի կողմից: