
Եվրահանձնաժողովի ղեկավար պաշտոններում կանանց բաժինը հասել է 36 տոկոսի

Եվրամիության ինստիտուտների ղեկավար պաշտոններում կանանց թվաքանակն ավելի ու ավելի է աճում: Այսպես, Եվրահանձնաժողովում գեղեցիկ սեռի ներկայացուցիչների բաժինը հասել է 36 տոկոսի: Այդ մասին Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Բրյուսելում լրագրողներին հայտնել ԵՀ-ի մամուլի ծառայությունը:
«Այս տարվա փետրվարի դրությամբ Եվրահանձնաժողովի ղեկավար պաշտոններում կանանց թվաքանակը հասել է 36 տոկոսի այն դեպքում, երբ տակավին 2014 թվականի նոյեմբերին այդ ցուցանիշն ընդամենը 11 տոկոս է»,- նշել է ԵՀ-ն, հավելելով, որ եվրաինստիտուտի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը մտադիր է մինչեւ իր մանդատի լրանալը՝ 2019 թվականի հոկտեմբեր, ղեկավար կանանց բաժինը հասցնել 40 տոկոսի:
Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը նշել է, որ կանանց ու տղամարդկանց միջեւ հավասարությունը Եվրամիության հիմնարար արժեքներից մեկն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: