
Վիեննայում դանակահարության մեջ կասկածվողն Աֆղանստանից է

Վիեննայում մարտի 7-ի երեկոյան տեղի ունեցած դանակահարություններից մեկի կատարման կասկածանքով ձերբակալվածը սերում է Աֆղանստանից: Այդ մասին հայտնել է Kleine Zeitung թերթը:
Մարտի 7-ի երեկոյան Վիեննայում տղամարդը հարձակվել է հետիոտների վրա եւ անկանոն կերպով դանակով վիրավորել նրանց, այնուհետեւ փախել է հանցագործության վայրից, լրջորեն տուժել է երեք մարդ:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է դանակով եւս մեկ հարձակման մասին՝ առաջին պատահարի վայրից ոչ հեռու, որի հետեւանքով տուժել Է մեկ մարդ: Երկու հարձակումների միջեւ կապն առայժմ պարզված է: Իր հերթին Վիեննայի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածը 23 տարեկան է:
Հարձակումների դրդապատճառն առայժմ պարզված չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: