
Սև ծով է մտել USS Oak Hill ամերիկյան դեսանտային նավը

Ամերիկյան USS Oak Hill (LSD-51) դեսանտային դոկ-նավը մտել է Սեւ ծովի ջրատարածք: Այդ մասին հաղորդվում է թուրքական սպոտերների Twitter-օգտահաշվում, որոնք հետեւում են Բոսֆորով ռազմանավերի ընթացքին: Կադրերում երեւում է, որ թուրքական առափնյա պահպանության նավերն ուղեկցում են ամերիկյան ռազմանավը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հրամանատարությունը հայտնել էր, որ USS Oak Hill-ն ուղեւորվում է դեպի Ռումինիայի ափերը Spring Storm 2018 զորավարժություններին մասնակցելու համար, որոնք տեղի կունենան մարտի 8-ից մինչեւ 15-ը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ամերիկյան ռազմանավերը կանոնավոր կերպով մտնում են Սեւ ծով: Մասնավորապես, փետրվարի կեսերին «Քառնի» եւ Ռոս» էսկադրային ականակիրները, որոնք հանդերձված են «Տոմահավկ» թեւավոր հրթիռներով, մտել են ծովի ջրատարածք: