Բաժիններ՝

Ֆլորիդայում մեղադրանքներ են առաջադրվել 17 մարդու սպանած հրաձիգին. CNN

Երդվյալ ատենակալները մարտի 7-ին դատախազության ունեցած նյութերը բավարար են համարել 17 մարդու կանխամտածված սպանության մեղադրանքներ առաջադրելու 19-ամյա Նիկոլաս Քրուզին, որը հրաձգություն էր սարքել Ֆլորիդայի նահանգի Փարքլենդի դպրոցում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:

Դատական նիստը կայացել է Ֆորթ-Լոդերդեյլ քաղաքում: Քրուզին կանխամտածված սպանության մեղադրանքներ են առաջադրված ընդհանուր առմամբ 34 կետով: Եթե դատարանը մեղավոր ճանաչի հրաձիգին, նրան սպառնում է մահապատիժ:

Քրուզի փաստաբաններն ավելի վաղ հայտարարել են, որ նա պատրաստ է դատարանի առաջ ընդունել մեղքը, եթե դատախազությունը նրա համար մահավճիռ չպահանջի եւ սահմանափակվի ցմահ բանտարկությամբ:

Դատախազները դեռեւս չեն հրապարակել իրենց դիրքորոշումն առ այն, թե իրենք ձգտելու են արդյոք հասնել մեղադրյալի մահապատժին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս