Բաժիններ՝

ԱՄՆ-ում հազարավոր ավիաչվերթներ են չեղարկվել ձնատեղումների պատճառով

ԱՄՆ-ում անբարենպաստ եղանակային պայմանները, այդ թվում՝ առատ ձնատեղումները արեւելյան ծովափին հանգեցրել են ավելի 2700 ավիաչվերթների չեղարկման։

FlightAware պորտալի տվյալների համաձայն, որը հետեւում է օդանավերի տեղաշարժերին, միայն Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում չեղարկվել է 529 չվերթ կամ բոլոր չվերթների 60 տոկոսը:

Հզոր փոթորիկ է մոլեգնում ԱՄՆ-ի արեւելյան ծովափին, որի հարվածներն այս կամ այն չափով կզգան Նյու Ջերսիի, Նյու Յորքի, Քոնեքթիքութի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Վերմոնտի, Նյու Հեմփշիրի եւ Մենի նահանգները:

ԱՄՆ-ի ազգային օդերեւութաբանական ծառայությունը փոթորկի մասին տարածել է նախազգուշացում, որ գործելու է «մարտի 7-ից մինչեւ 9-ը ներառյալ»:

Կանխատեսվում է, որ երկրի հյուսիս-արեւելքում ձյան ծածկույթի հաստությունը կգերազանցի 30 սանտիմետրը: Ձնատեղումները կմիջարկվեն անձրեւներով եւ կուղեկցվեն քամու՝ վայրկյանում մինչեւ 22,4 մետր պոռթկումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս