Փարիզում Էյֆելյան աշտարակի լուսավորումը փոխել են հաջակցություն կանանց իրավունքների
Էյֆելյան աշտարակի լուսավորումը փոխել են կանանց միջազգային օրվա նախաշեմին:
Տեղական ժամանակով 20:00-ից մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով 22:00-ից մինչեւ 03:00) աշտարակը զարդարել է #Maintenant On Agit մակագրությունը, ինչը թարգմանաբար նշանակում է «Եկել է գործելու ժամանակը»: Հենց այդպես է կոչվում Ֆրանսիայի այն կազմակերպությունը, որը պայքարում է հանուն կանանց իրավունքների:
Անցյալ տարվա սեպտեմբերին Փարիզի գլխավոր տեսարժան վայրը նշեց հոբելյանը. Էյֆելյան աշտարակի այցելուների թիվը հասավ 300 միլիոնի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: