Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կանանց նկատմամբ խտրականությունը համարել է արդիականության մեծագույն խնդիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն այն կարծիքին է, որ միջազգային հանրակցությանը հարկավոր էլուրջ խոչընդոտներ հաղթահարել կանանց խտրականության եւ շահագործման դեմ մղվող պայքարում:

Մարտի 8-ի առթիվ հրապարակած իր ուղերձում նա հայտարարել է, որ գենդերային հավասարության ձեռքբերումը, ինչպես նաեւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը «մեր ժամանակի չավարտված խնդիրն է ու արդի աշխարհում մարդու իրավունքների բնագավառի մեծագույն խնդիրը»։

Նրա խոսքով՝ «կանանց իրավունքների պաշտպանության պատմության մեջ բեկումնային պահ է», եւ մեր ժամանակներում պատմականորեն ստեղծված անհավասարության խնդրին, որը նպաստում է ճնշմանն ու խտրականությանը, «այնքան մեծ ուշադրություն է դարձվում, ինչպես ավելի վաղ երբեք»:

«Բայց եթե մենք ձգտում ենք վերացնել պաստմականորեն հաստատված ուժերի անհավասարակշռությունը, ինչն ընկած է խտրականության ու շահագործման հիմքում, մեզ անհրաժեշտ է հաղթահարել լուրջ խոչընդոտներ»,- հայտարարել է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը:

Նա բերել է տվյալներ, որոնց համաձայն ընտանեկան սեռական բռնությունից պաշտպանության իրավունքից զրկված են ավելի քան մեկ միլիարդ կանայք ամբողջ աշխարհում, իսկ կանանց ու տղամարդկանց աշխատանքի վարձատրության միջեւ խզումն աշխարհում հասնում է 40 տոկոսի: «Ազգային խորհրդարաններում կանանց բաժինը միջին հաշվով կազմում է քառորդ մասից պակասը, իսկ տնօրենների խորհուրդներում՝ դրանից էլ պակասը»,- նշել է Գուտերիշը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադրություն է դարձրել սեռական ոտնձգությունների մասշտաբների վրա, որոնք տեղի են ունենում «աշխատավայրում, հասարակական վայրերում եւ մասնավոր տներում նույնիսկ այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության բնագավառում իրենց ձեռքբերումներով»:

Ինչպես հիշեցրել է Գուտերիշը, կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնումը ներառված է մինչեւ 2030 թվականը Կայուն զարգացման նպատակների ցուցակում, որը հաստատվել է 2015 թվականին ՄԱԿ-ի կնտրոնակայանում: Նա ընդգծել է, որ «կանանց համար կատարվող ներդրումները տեղերում, ձեռնարկություններում եւ ամբողջ երկրներում կյանքի բարելավման հասնելու ամենազդու միջոցն է», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս