«Շախմատային թագի հետևից». hավակնորդների մրցաշարում թեժ պայքար է սպասվում. Լևոն Արոնյան
Մի քանի օրից շախմատային աշխարհի ուշադրությունը կբևեռվի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի վրա, որտեղ մեկնարկելու է շախմատի աշխարհի հավակնորդների մրցաշարը: Հավակնորդների այս մրցաշարում հիմնական ֆավորիտը Հայաստանի ազգային թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն է, ով վերջին շրջանում հրաշալի մասնակցություն է ունենում միջազգային մի շարք մրցաշարերում: Լևոնը մեծ փորձ ունի հավանորդների մրցաշարում և քիչ հնարավորություններ չունի հաղթելու համար:
Հավակնորդների մրցաշարի մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ Լևոն Արոնյանը պատասխանեց «Արմենպրես»-ի հարցերին:
-Լևոն, ի՞նչ սպասելիքներ ունեք հավակնորդների մրցաշարից:
-Հավակնորդների մրցաշարում թեժ պայքար է սպասվում: Բայց սպասում եմ հաղթանակի:
– Ովքե ՞ ր են մրցաշարի հիմնական ֆավորիտները:
-Իմ կարծիքով՝ ֆավորիտ են բոլորը: Միայն այն փաստը, որ նրանք դարձել է հավակնորդների մրցաշարի մասնակից, խոսում է այդ մասին:
– Ինչպիսի ՞ նախապատրաստական փուլ եք անցնելու:
-Ինչպես միշտ՝շախմատ և սպորտ:
Վարվառա Հայրապետյան