Բաժիններ՝

Ֆրիդա Կալոն և Ամելյա Էրհարտը դարձել են Բարբի նոր տիկնիկների նախատիպերը

ԱՄՆ-ի խաղալիքներ արտադրող Mattel ընկերությունը ներկայացրել է 17 նոր Բարբի տիկնիկներ, որոնց նախատիպեր են դարձել հայտնի կանայք, ներառյալ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն եւ ամերիկացի օդաչու Ամելյա Էրհարտը:

Այս մասին հաղորդվում է ընկերության մամուլի տեղակագրում: «Այսօր՝ Կանանց միջազգային օրվա նախաշեմին, Բարբին մեծարում է ամբողջ աշխարհի 17 պատմական եւ արդի նշանավոր մոդելների»,- հայտարարել են Mattel-ում: Այսպես, արտադրողը ներկայացրել է «Ոգեշնչող կանայք» շարքը, որն այս պահին բաղկացած է երեք Բարբիներից:

Բացի մոդելներից, որոնց ստեղծմանն ընկերությանը ոգեշնչել են Կալոն եւ Էրհարտը, դրանում տեղ է գտել է այն տիկնիկը, որն ստեղծվել է ամերիկացի մաթեմատիկոս Քեթրին Ջոնսոնի կերպարով: Այդ շարքի յուրաքանչյուր տիկնիկի ուղեկցում է տեղեկատվություն դրա նախատիպի նվաճումների մասին: Shero հավաքածուն, որը մեծարում է այն կանանց, որոնք արդի նշանավոր մոդելներ են աղջիկների համար, կհամալրվի 14 նոր տիկնիկներով:

Դրանում հայտնվել են նաեւ այն տիկնիկները, որոնք ստեղծվել են բռնցքամատի գծով օլիմպիական չեմպիոն Նիկոլա Ադամսի, սնոուբորդիստուհի Խլոյա Քիմի, դերասանուհի Գուան Սյաոտունի, ռեժիսոր Փեթի Ջենիքսի եւ ավագ խոհարար Էլեն Դարոզի կերպարների հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս