
««Ռեալը» հանդիպեց շատ թույլ մրցակցի. ՊՍԺ-ն ընդամենը խաղացողների խումբ է». Արիգո Սակի

«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Ռեալի» և ՊՍԺ-ի միջև (3:1, 2:1) հակամարտության արդյունքների վերաբերյալ մտքերով:
««Ռեալը» հանդիպեց շատ թույլ մրցակցի հետ: ՊՍԺ-ն ընդամենը խաղացողների խումբ է: Գաղափարը հնարավոր չէ գնել: Ակումբը միշտ առաջին տեղում է: Այս ՊՍԺ-ում շատ բան չի բավարարում: Ես ուղղակի տեսա, թե ինչպես է «Ռեալն» այսօր խաղում՝ ծխախոտի գլանակն ատամների արանքում դրած: Երբ դուք տեսնում եք Մարկո Վերատիին և նրա վերաբերմունքը գործի նկատմամբ, ապա հասկանում եք, որ հիմա Փարիզում չկա ակումբ»,- Սակիի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը