
Վենգերն իրեն համարում է լավագույն տարբերակբ «Արսենալի» համար և ոչ մի տեղ չի գնա ամռանը

«Արսենալն» անընդհատ ավելի ու ավելի վատ է խաղում, բայց Արսեն Վենգերն առաջվա նման վստահ է իր վրա: Նա հայտնել է իր մարզչական շտաբին, որ ամռանը լոնդոնյան ակումբին ազատություն չի տա:
Ինչպես հաղորդում է The Times-ը, ֆրանսիացին իրեն համարում է լավագույն թեկնածուն «Արսենալին» ճգնաժամից հանելու համար և մտադիր չէ հանձնվել երկրպագուների կողմից աճող ճնշման տակ:
Վենգերը ղեկավարում է «Արսենալը» 1996 թվականից: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2019թ. հունիս:
2017 թվականին «զինագործները» ֆրանսիացու օրոք առաջին անգամ դուրս մնացին թոփ-4-ից: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ «Արսենալը» հետ է մնում Չեմպիոնների լիգայի գոտուց 13 միավորով:
«Արսենալը» պարտվել է վերջին 4 պաշտոնական խաղերում ընդհանուր 2:10 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը