Բաժիններ՝

Ռումինական խոհանոցի ավանդական բաղադրատոմս. տանը պատրաստված ախորժալի երշիկ

Բաղադրիչներ

1. Խոզի աղիք
2. Խոզի միս – 3 կգ
3. Տավարի միս – 1.5 կգ
4. Սխտոր – 3 հատ
5. Կարմիր քաղցր աղացած պղպեղ – 2 ճ/գ
6. Չորացրած քիմիոն – 1 ճ/գ
7. Սև աղացած պղպեղ – 1 թ/գ
8. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Խոզի աղիքը լավ լվանալ և մաքրել: Պատրաստել աղաջուր (300 մլ ջրին՝ 1 ճ/գ աղ):

2. Լվացած միսը կտրատել և աղալ մսաղացով:

3. Ստացված ֆարշին ավելացնել աղ, համեմունքներ, սխտոր: Մի փոքր աղաջուր լցնել:

4. Եթե միսն անյուղ է, ապա մի փոքր սալ կամ սերուցք ավելացնել:

5. Ֆարշը լավ խառնել ձեռքով և դնել սառնարանն ամբողջ գիշեր:

6. Հաջորդ օրը կարելի է սկսել երշիկների պատրաստումը:

7. Աղիքի մի կողմից հանգույց անել և լցոնել ֆարշով: Եթե չկա աղիքի մեջ ֆարշ լցնելու հատուկ հարմարանք, ապա օգտագործել պլաստիկե շիշ:

Այս երշիկները կարելի է պատրաստել տարբեր ձևերով. տապակել, եփել և պատրաստել ջեռոցում: Յուրաքանչյուր դեպքում չմոռանալ ջերմաստիճանի մասին. երշիկները պետք է պատրաստել 80 աստիճանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս