«Նախագահ Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է». Տաճատ Վարդապետյան

Նախագահ Սերժ Սարգսյանն անթերի ղեկավար է: Նման հայտարարություն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով ՀՀԿ խմբակցության շարքերը համալրել է Հրայր Թովմասյանի`ՍԴ անդամ ընտրվելուց հետո:

«Ես շատ բարձր եմ գնահատում նրա քաղաքական գործունեությունն ու այս տարիների նրա անթերի ղեկավարումը»,- ասաց պատգամավորը` ցանկություն հայտնելով, որ նա շարունակի ղեկավարել:

Հարցին, թե անթերի ղեկավարի ղեկավարման օրոք ինչո՞ւ է սոցիալական լարվածությունն ու բևեռացվածությունը մեծանում, Տ.Վարդապետյանը պատասխանեց. «Սոցիալական լարվածություն շատ երկրներում, մոլորակի տարբեր ծայրամասերում կարող է լինել, այնպես էլ՝ մեր համեստ, սակավ ռեսուրսներով և սահմանափակ հնարավորություններով երկրում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս