
«Էվերթոնը» ցանկանում է հրավիրել Վենգերին

«Էվերթոնը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ծառայություններով և ամռանը կարող է հրավիրել ֆրանսիացի մասնագետին:
Ինչպես հաղորդում է Daily Star-ը, լիվերպուլյան ակումբի սեփականատեր Ֆարադ Մոշիրին դժգոհ է Սեմ Էլլարդսի ղեկավարությամբ ակումբի արդյունքներից և ցանկանում է մրցաշրջանի ավարտից հետո աշխատանքից ազատել անգլիացի մասնագետին:
«Էվերթոնի» ղեկավարությունը կարծում է, որ Վենգերը, ով, ինչպես սպասվում է, կարող է պաշտոնանկ արվել այս ամռանը, կարող է գլխավորել լիվերպուլյան ակումբը և ի զորու է օգնել թիմին լավ արդյունքներ գրանցել Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը