Բաժիններ՝

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղում Գարիկ Մարտիրոսյանի գլխավորած գիտակների թիմը հեռուստադիտողներին հաղթել է 6:4 հաշվով

Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի շրջանակում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի գլխավորած գիտակների թիմը հեռուստադիտողներին հաղթել է 6:4 հաշվով:

«ՈՒՀԱ-ի լավագույն «գիտակներ»-ի` Վադիմ Գալիգինի և Սերգեյ Կաշնիկովի հետ շնորհավորում եմ ամբողջ թիմին, հիանալի խաղացին Էլդիյար Կենենսարովը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսեյ Կրիվենյան. Կեցցեք»,- այս մասին «Instagram»-ի իր էջում գրառում է կատարել Գարիկ Մարտիրոսյանը:

Նա ընդունել է, որ պրոֆեսիոնալ գիտակները կխաղային ավելի լավ, բայց սիրողական մակարդակում թիմը վատ չի նայվել:

«Ադրենալինի մակարդակը գերազացել է, իսկ դա ամենակարևորն է: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Ալեսիա Մուխինային ինտենսիվ պարապմունքների և արժեքավոր խորհուրդների համար»,-գրել է Գարիկ Մարտիրոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031