Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների 99.5 տոկոսից ավելին գերադասում են ճամփորդել ինքնուրույն
Հայաստանից 2017-ին զբոսաշրջության նպատակով մեկնել է 1 միլիոն 481 հազար 755 մարդ, աճը 2016 թվականի համեմատ, 17.3 տոկոս է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ զբոսաշրջային գործակալությունների կողմից այլ երկիր իր այցը կազմակերպել է 5 հազար 017 մարդ, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ գրանցել է 31.7 տոկոս անկում: 1 միլիոն 476 հազար 738 մարդ գերադասել է ինքնուրույն ճամփորդել: Հայաստանից մեկնողների 69.1 տոկոսն այլ երկիր այցելել է հանգստի և ժամանցի նպատակով, 2.5 տոկոսը` գործնական, 28.4 տոկոսը` այլ: