Բաժիններ՝

Disney-ը նոր «Վրիժառուները» կցուցադրի պլանավորվածից մեկ շաբաթ շուտ

Walt Disney կինոստուդիան եւ պատկերապատումներ ստեղծող Marvel-ը մեկ շաբաթով՝ մայիսի 4-ից ապրիլի 27-ն են փոխադրել «Վրիժառուներ. Անվերջության պատերազմը» իրենց բլոկբաստերի համաշխարհային պրեմիերան:

Այս մասին  հայտնի է դարձել Twitter-ում Marvel-ի եւ դերասան Ռոբերտ Դաունի Կրտսերի («Երկաթե մարդու» մագնատ Թոնի Սթարքի՝ «Վրիժառուների» գլխավոր գործող անձանցից մեկի դերակատարի) միջեւ հաղորդագրությունների փոխանակումից:

«Ֆիլմն ավելի շուտ դիտելու շանս կա՞ արդյոք»,- հարցրել է դերասանը, ինչին Marvel-ը պատասխանել է. «Ձեզ համար ամենն, ինչ կցանկանաք, պարոն Սթարք. Ապրիլի 27-ը հարմա՞ր է»: Փոփոխությունը կվերաբերի գլխավորապես Հյուսիսային Ամերիկային, քանի որ աշխարհի երկրների մեծ մասում ֆիլմի պրեմիերան մինչ այդ էլ սպասվում էր ապրիլի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս