
Պահոց կերակուր. շոկոլադե կեքս

Բաղադրիչներ
1. Ալյուր – 150 գ
2. Շաքարավազ – 80 գ
3. Նարնջի հյութ – 100 մլ
4. Մեղր – 20 գ
5. Կակաո – 1 ճ/գ
6. Փխրեցուցիչ – 1 թ/գ
7. Բուսայուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ալյուրը խառնել կակաոյի և փխրեցուցչի հետ:
2. Մեղրը, նարնջի հյութը և բուսայուղը խառնել շաքարավազի հետ:
3. Միացնել չոր և հեղուկ բաղադրիչները, խառնել:
4. Կեքսի համար նախատեսված կաղապարները յուղապատել, ստացված խմորը լցնել կաղապարների մեջ:
5. Թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 25-30 րոպե:
6. Մատուցել սառը վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը