Ավելի քան 2500 շարքային բրիտանացի է հրավիրված արքայազն Հարրիի հարսանիքին
Բրիտանացի արքայազն Հարրին եւ նրա հարսնացուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը, իրենց հարսանիքին Վինձորի դղյակ են հրավիրել երկրի 2 հազար 640 շարքային բնակիչների: Այդ մասին հայտարարել է Քենսինգթոնի պալատը:
Պսակադրությունը կկայանա մայիսի 19-ին Սուրբ Գեորգիի մատուռում, բուն արարողությանը ներկա կլինեն զույգի հարազատները եւ ընկերները, Եվրոպայի թագավորական ընտանիքների անդամները, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք: Սակայն եկեղեցուց անմիջապես հետո նորապսակները կառքով կանցնեն Վինձորի կենտրոնով՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով տոնին մասնակցելու շատ ավելի մեծ թվով մարդկանց:
Նրանց թվում, ովքեր հնարավորություն կունենան լավագույն տեղերից դիտելու փեսացուի, հարսնացուի եւ հյուրերի ժամանումը եկեղեցի, իսկ այնուհետեւ նորապսակներով կառքի դուրս գալը Վինձորի դղյակից, կլինեն 1,2 հազար երիտասարդներ, որոնք առաջնորդի որակներ են ցուցաբերել տարբեր ոլորտներում, ինչպես նաեւ տարբեր բարեգործական կազմակերպությունների 200 ներկայացուցիչներ, տեղական դպրոցների 100 աշակերտներ եւ թագավորական պալատների ավելի քան հազար աշխատակիցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: