
Ի՞նչ է խրախուսվում անել պահքի ժամանակ

Առաջին հերթին և, ամենակարևորը՝ հարատև աղոթք ու Սուրբ Գրքի ընթերցանություն։ Սրանց զուգահեռ պետք է նշել նաև զղջումն ու ապաշխարությունը, որոնք պահեցողությունից անբաժան պետք է լինեն, քանի որ ստեղծում են այն հիմնական պայմանները, որտեղ Աստծո բուժիչ և քավիչ զորությունն է գործում:
Պետք է ջանալ բարիք գործել, այսինքն` օգնել և օժանդակել, նույնիսկ երբ մեզանից չեն խնդրում, քանի որ պահքի ժամանակ հատուկ ուտելիքներից հրաժարվելն իմաստ կունենա, եթե այն, ինչ մենք չենք ուտում, տանք աղքատներին։
Կարեկցանք, խնամք, նյութական և հոգևոր օժանդակություն ցուցաբերել աղքատ ու հաշմանդամ մարդկանց և առհասարակ նրանց, ովքեր ունեն կարիքներ` թեթևացնելով նրանց հոգսերը:
Qahana.am