Բաժիններ՝

Walt Disney-ը 2 մլրդ եվրո կներդնի փարիզյան Disneyland-ում

Walt Disney Company-ն հայտարարել է փարիզյան Disneyland-ի ընդլայնման բազմամյա պլանի մասին. ներդրումները գնահատվում են 2 մլրդ եվրո: Այդ մասին ասված է ընկերության մամուլի տեղեկագրում:

Ընդարձակման նոր պլանը կներառի Walt Disney Studios զբոսայգու վերափոխումը, ինչպես նաեւ կավելացվեն երեք նոր տարածքներ, որոնք նվիրված կլինեն Marvel-ի աշխարհին, «Աստղային պատերազմներին» եւ «Պաղ սիրտ» մուլտֆիլմին: Բացի դրանից, կավելացվեն նոր ատրակցիոններ եւ ժամանցային ծրագրեր:

Զարգացման բազմամյա պլանը 2021 թվականից կիրականացվի մի քանի փուլով, ինչը զգալիորեն կընդլայնի Walt Disney Studios զբոսայգին:

Ընկերությունը նաեւ հիշատակում է նոր լճի ստեղծման մասին, որը կմիացնի երեք նոր տարածքները:

«Մենք շատ ուրախ ենք Փարիզում Disneyland-ի ապագայի կապակցությամբ, եւ շարունակում ենք ներդումներ անել նրա երկարաժամկետ հաջողության գործում: Այդ համալիրն արդեն Եվրոպայում տուրիստական այցելությունների առաջատարն է»,-հաղորդագրության մեջ բերվում է ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերի խոսքը:

1992 թվականից ի վեր փարիզյան Disneyland-ը գրավել է ավելի քան 320 մլն այցելուների, այն ապահովում է Ֆրանսիայի զբոսաշրջության ճյուղի եկամուտների 6,2 տոկոսը, նշում է ընկերությունը: Զբոսայգին առաջվա պես մնում է տնտեսական եւ սոցիալական զարգացման նշանակալի գործոն, նրա հաստիքակազմը ներառում է ավելի քան 16 հազար մարդ, որոնք ներկայացնում են հարյուրից ավելի ազգություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս