
Բարբարա Սթրեյզանդը խոստովանել է, որ կլոնավորել է իր սիրելի շանը

Ամերիկացի դերասանուհի, ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարբարա Սթրեյզանդը խոստովանել է, որ կլոնավորել է իր շանը, որը սատկել է 2017 թվականին։
Ինչպես Սթրեյզանդը պատմել է Variety հանդեսում հրապարակված հարցազրույցում, իր երեք սաներից երկուսն իր Կոտոն դը Տուլեար ցեղատեսակի 14-ամյա սատկած շան՝ Սամանտայի կլոններն են:
«Նրանք բնույթով տարբեր են: Ես սպասում եմ, թե երբ են դրանք մեծանալու, որպեսզի կարողանամ տեսնել, թե ունեն արդյոք նրա (Սամանտայի) շագանակագույն աչքերն ու լրջությունը»,- հայտարարել է դերասանուհին:
Սթրեյզանդը հայտնել է, որ շան սատկելուց առաջ կլոնավորման համար բջիջներ են վերցվել նրա բերանից եւ ստամոքսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: