Բաժիններ՝

«Արսենալի» անհաջողություններում մեղավոր են խաղացողները, այլ ոչ թե Վենգերը

Անգլիայի հավաքականի և «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը գտնում է, որ լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները պետք է մտածեն իրենց խաղի մասին:

«Իրավիճակն «Արսենալում» շատ բարդ է, բայց այն անակնկալ չէ, որովհետև երկար տարիներ ակումբում չկան խաղացողներ, որոնք ընդունակ են պայքարելու, իրենց հետևից տանելու և մարտնչելու իրենց ակումբի և գլխավոր մարզչի համար:

Վենգերը վստահել է շատ ֆուտբոլիստների, և նրանցից շատերը հուսախաբ են արել և կշարունակեն հուսախաբ անել: Դժբախտաբար, դա կլինի նրա վերջը: Բայց մեղքն ընկած է խաղացողների վրա: Նրանք ընդունել են Վենգերի բարությունը և կառավարման ոճը՝ որպես թուլություն, դրա համար նրանք ոչ մի պատասխանատվություն չունեն թույլ խաղի համար:

Ես վստահ եմ, որ ինչ-որ պահի դա կփոխվի, որովհետև «Արսենալը» գերազանց ակումբ է: Բայց տվյալ պահին թիմում սարսափելի ժամանակահատված է»,- Ռայթի խոսքերն է մեջբերում SportsMole-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս