Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական

Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական։

Թեեւ նրա նշանակումը կատարվել է հունվարի սկզբին, սակայն լրատվամիջոցներում այդ տեղեկությունը հայտնվում է միայն հիմա:

Նա Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից ազատվել է 2017-ի սեպտեմբերին, երբ ձեւավորվում էր Արցախի նոր կառավարությունը: Այդ ժամանակ ԱԳ նախարար նշանակվեց Մասիս Մայիլյանը:

Դեռ այն ժամանակ լրատվամիջոցները գրում էին, որ իշխանությունները չեն պատրաստվում Կարեն Միրզոյանին գործազուրկ թողնել:

Artsakhpress.am

Տեսանյութեր

Լրահոս