Մարիա Զախարովան` նախագահ Արմեն Սարգսյանի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի ընտրվելը: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, Զախարովան ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները պատմական բնույթ ունեն, որոնք ամրապնդված են երկկողմ փաստաթղթերով:

«Դրա համար մենք ելնում ենք նրանից, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն լինել այնպիսին, ինչպես դրանք ամրագրվել են երկկողմ փաստաթղթերով և բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների, բանակցությունների ընթացքում` առաջին հերթին ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերի և բարօրության սկզբունքից»,- ասել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031