Բաժիններ՝

«Ես շատ եմ աշխատել և գիտեի, որ մի օր խաղալու եմ Մեսսիի հետ». Դեմբելե

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն խոսել է իր ադապտացիայի մասին նոր ակումբում, ինչպես նաև՝ թիմակիցների հետ հարաբերությունների մասին:

«Ես վնասվածք ստացա տեղափոխությունից անմիջապես հետո, բայց մնացի շատ հանգիստ: Ես ինքս ինձ համար որոշեցի՝ լավ է, որ ամեն ինչ եղավ մրցաշրջանի սկզբում, քանի որ վերջին կարևոր խաղերում ես կարող էի օգնել թիմին:

Առաջին խաղերն օգնեցին ինձ ադապտացվել: Ես վարձել եմ մերսողի և խոհարարի: Սնունդը ցանկացած մարզիկի համար շատ կարևոր է, ես հետևում եմ դրան:

Մենք շատ հաճախ հիմարություններ ենք անում Սուարեսի հետ, մեզ դուր է գալիս կատակներ անելը: Ես շատ եմ աշխատել, որ լինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ: Ես գիտեի, որ մի օր խաղալու եմ Մեսսիի հետ:

Խաղադաշտում ես էգոիստ չեմ: Ես մարդ եմ, ով կարողանում է լավ տիրապետել երկու ձեռքերին և երկու ոտքերին, դա ինձ շատ է օգնում: Եթե խաղադաշտում ես էգոիստ լինեի, չէի կարողանա անել 21 գոլային փոխանցում»,- նշել է Դեմբելեն:

Հիշեցնենք, որ իսպանական մամուլը վերջին օրերին մեղադրել էր Դեմբելեին՝ էգոիստ ֆուտբոլիստ լինելու մեջ: Բացի այդ, հրապարակումներում նշվում էր, որ Դեմբելեն ողջ օրը ֆաստ-ֆուդ է ուտում  և չի հետևում իրեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս