
«Ես մարզիչների մեջ գուրու չեմ: Ես դեռ շատ բան պետք է սովորեմ». Գատուզո

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է իր մասին՝ որպես մարզիչ և ֆուտբոլային մասնագետ:
«Ես ինձ չեմ համարում ընտիր մարզիչ: Ես դեռ շատ բան ունեմ սովորելու: Վերջին 20 օրերի ընթացքում ինձ շատ են անվանել գուրու մարզիչների մեջ, բայց ես այդպիսին չեմ: Ես դեռ շատ բաներ պետք է սովորեմ:
Այս տարիների ընթացքում ինձ ոչինչ հենց այնպես չի տրվել: Պետք չէ սովորել տակտիկայի մասին գրքերով, քանի որ դու սովորում ես միայն անկումների ժամանակ»,- նշել է Գաուզոն:
Սիրարփի Աղաբաբյան