Բաժիններ՝

«Արսենալը» Պրեմիեր լիգայի Թոփ 6 ակումբների հետ խաղերում հաղթել է միայն մեկ անգամ

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (0:3):

Լոնդոնցիները Պրեմիեր լիգայի Թոփ 6 ակումբների հետ խաղերում հաղթել են միայն մեկ անգամ՝ 5 անգամ պարտվելով և 3 անգամ ոչ-ոքի խաղալով:

Հաջորդ թոփ ակումբը, որի հետ խաղալու են լոնդոնցիները, «Մանչեսթեր Յունայթեդն» է: Այդ խաղը կայանալու է ապրիլի 28-ին:

Բացի այդ, «Արսենալը» 2018-ին ամենաշատը պարտված անգլիական ակումբն է: 28 խաղերից հետո Արսեն Վենգերի թիմը 6-րդն է ԱՊԼ-ում:

Այս վատ արդյունքների համատեքստում զինգործների երկրպագուները կրկին պահանջում են Արսեն Վենգերի հրաժարականը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս