
Սաուդյան Արաբիայում ուղտերի պարտադիր չիպավորում է սահմանվել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները սահմանել են թագավորությունում ամենատարածված ընտանի կենդանու՝ ուղտերի պարտադիր չիպավորում:
Այս մասին հայտնել է Al Arabia հեռուստաալիքը: Շրջակա միջավայրի, ջրային տնտեսության եւ գյուղատնտեսության նախարարությունում ճշտել են, որ կենդանիների դրոշմանշման ծրագիրը, որոնց թվաքանակը ամբողջ երկրում 1,4 միլիոն առանձնյակ է, գործում է արդեն հինգ տարի: Սակայն ավելի վաղ դա անում էին տերերի ցանկությամբ:
Ներկայում, չնայած նախարարության աշխատողների ջանքերին եւ քարոզչական ծրագրին, հաջողվել է գրանցել ուղտերի սոսկ 14,2 տոկոսին: Վիճակագրության համաձայն՝ ուղտերի ամենից շատ գլխաքանակը Էր Ռիադ մայրաքաղաղաքին նահանգում է (322 հազար), երկրորդ տեղում է Էշ Շարկիան (256 հազար):
Ինչպես նշել են գյուղատնտեսության նախարարությունում, արշավը կոչված է երաշխավորելու պարենային անվտանգությունը, քանի որ այդ կենդանիների միսն ու կաթը շատ տարածված են տեղացի բնակիչների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: