
ՊՍԺ-ն բանակցություններ է սկսել Կուրտուայի հոր հետ

Նեյմարի դեպքը ցույց տվեց, որ տրանսֆերները պետք է իրականացնել ծնողների միջոցով:
ՊՍԺ-ն սկսել է բանակցությունները «Չեսլիի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ ֆուտբոլիստի հոր՝ Թիերի Կուրտուայի միջոցով: Բելգիական RTBF հեռուստաալիքը հաղորդել է փետրվարի 26-ին Լոնդոնի հյուրանոցներից մեկում ֆրանսիական ակումբի ներկայացուցիչների և Կուրտուա-ավագի միջև կայացած հանդիպման մասին: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Goal պարբերականը:
Բանակցությունների արդյունքները դեռ հայտնի չեն: Տվյալ պահին «Չելսին» ակտիվորեն համոզում է Կուրտուային երկարաձգել 2019 թվականին լրացող պայմանագիրը, բայց դարպասապահը դեռ չի շտապում: ՊՍԺ-ից բացի, Կուրտուայի նկատմամբ հավակնություններ ունի նաև «Ռեալը»: Ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան անցկացրել է 36 պաշտոնական խաղ, որոնցից 3-ում դարպասները չոր է պահել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը