
Հայ իրավաբանները Լոս Անջելեսի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայ իրավաբաններ Միքայել Ամերյանն ու Արմենուհի Աշվանյանը Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավորներ են նշանակվել: Այս մասին տեղեկանում ենք Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի պաշտոնական կայքից:
Դատավորները Կալիֆորնիայի «Հայկական փաստաբանների միության» ներկայացուցիչներ են: 43-ամյա Միքայել Ամերյանը 2003 թվականից զբաղեցնում էր Լոս Անջելեսի դատախազության համայնքային փաստաբանի տեղակալի պաշտոնը, իսկ 46-ամյա Արմենուհի Աշվանյանը՝ Գլենդելի համալսարանի իրավաբանական քոլեջի դոցենտ է, ով 2005 թվականին Լոս Անջելեսի շրջանային դատախազի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: