
«Սասնա ծռերի» գործով դատավորը դրամական օգնություններ է ստացել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Օհանյանը նախորդ տարվա ընթացքում երեք բնակարան է ձեռք բերել, որից երկուսը տարեվերջին արդեն օտարված է եղել: Օտարված բնակարանների արժեքի վերաբերյալ տվյալներ նրա հայտարարագրում չկան, իսկ մյուս բնակարանի արժեքն էլ կազմել է 42 միլիոն դրամ: Ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 20 միլիոն դրամ ու 45 հազար ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ ու 5 հազար ԱՄՆ դոլար:
Տարեկան եկամուտները կազմել են 52 միլիոն 88 հազար դրամ, որից 11 միլիոն 488 հազար դրամը աշխատավարձն է, 19 միլիոն 600 հազար և 12 միլիոն դրամն էլ ստացված փոխառություններ, իսկ 9 միլիոն դրամն էլ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոցներ:
Բացի այս ամենը, հայտարարագրել է նաև դոլարով ստացված օգնություն՝ 14 հազար դոլարի չափով: Դատավորը ստացել է ևս մեկ օգնություն 9 միլիոն դրամի չափով, բայց բնամթերքի տեսքով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: