
ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի դատավոր որդու հույսը Գագիկ Հարությունյանն է. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դատարանների մեկ ընդհանուր կառույց դառնալու փաստը իրարանցում է ստեղծել վարչական շրջանների դատարանների նախագահների շրջանում:
«ՉԻ» տեղեկություններով՝ ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, որը զբաղեցնում էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը, չի ցանկանում շարքային դատավոր լինել:
Նա ակնկալում է, որ ՍԴ նախկին նախագահ, օրերս բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկված Գագիկ Հարությունյանի հովանավորությամբ կդառնա Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Պետրոսյանը անցյալ տարի ձերբակալվել էր՝ առանձնակի խոշոր կաշառք վերցնելու կասկածանքով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: