 
                        Սերժ Սարգսյանը Հրայր Թովմասյանի մասով այլ ծրագրեր ունի. վերջինս փաստի առաջ է կանգնել. «ՉԻ»
 
                                    «Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պատգամավորական մանդատից հրաժարված Հրայր Թովմասյանը, որի ջանքերով հորով-մորով արվեց իշխանությունների ջրաղացին ջուր լցնող սահմանադրական բարեփոխումների օրենքի նախագիծը, ցայտնոտի մեջ է:
Նա այս օրերին տխուր տրտում շրջում է ԱԺ միջանցքներում ու գրեթե ոչ մեկի հետ չի շփվում:
«ՉԻ» տեղեկություններով՝ մանդատից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո Թովմասյանը փաստի առաջ է կանգնել: Նրան հանկարծակիի է բերել այն փաստը, որ Սերժ Սարգսյանը իր մտերիմների շրջանում հայտարարել է, թե Հրայր Թովմասյանը շատ երիտասարդ է Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար և կարող է զբաղեցնել միայն ՍԴ շարքային դատավորի պաշտոն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        